ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը չի կալանավորվի |hetq.am|
15:28 - 19 փետրվարի, 2021

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը չի կալանավորվի |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր մերժել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը: Ախոյանը կշարունակվի գտնվել ազատության մեջ: Այս մասին ասաց Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը մեղադրվում է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել