Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ |hetq.am|
21:20 - 18 փետրվարի, 2021

Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր մերժել է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Գործով մյուս մեղադրյալների՝  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանի, ռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցների հարցով Դատախազության բողոքների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ախոյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Մեզ հետ զրույցում Վահագն Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի բողոքի քննությունն այսօր կայացել է և հետաձգվել մինչև փետրվարի 23-ը։ Չախալյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը քննում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Վերջինիս մակագրվել է նաև Շխիմյանի մյուս պաշտպանյալի՝ Տիգրան Չոբանյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս գործով դատական նիստ է նշանակվել փետրվարի 22-ին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել