Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք

 |armenpress.am|
14:11 - 18 փետրվարի, 2021

Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունն ուրախ կլինի, եթե կորոնավիրուսի դեմ պայքարում վերահսկողությունը լինի բավական խիստ ու դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից, կա վերահսկողություն, թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքներն այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում՝ պետք է զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ ու մեր հարազատներին»,- փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է:

«Վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը: Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումն այն կարևոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել