ՀՅԴ ներկայացուցիչները և ՌԴ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր
20:31 - 17 փետրվարի, 2021

ՀՅԴ ներկայացուցիչները և ՌԴ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել