ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին
13:14 - 15 փետրվարի, 2021

ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային:

Անդրադառնալով հայ-չեխական իրավական կապերի հետագա ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորություններին` Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության կարևոր հիմք կհանդիսանա:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը:

Չեխական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և փոխադարձ այցերի կազմակերպման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել