Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|
11:09 - 14 փետրվարի, 2021

Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

tert.am: Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությունը, գրում է CNN-ը։

«Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:

Բայդենի խոսքով՝ «նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում տեղի ունեցած սադրանքի համար»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմփիչմենթ հայտարարելու գործի շրջանակում։

Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմփիչմենթի քվեարկել էր 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել