COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ
 |1lurer.am|
19:55 - 12 փետրվարի, 2021

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը և ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

«Հաստատված պատվաստանյութերի 128 միլիոն չափաբաժնից, պատվաստումների ավելի քան երեք քառորդը, մինչ օրս, կատարվել է ընդամենը 10 երկրում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60% -ը։

Այժմ գրեթե 130 երկիր՝ 2.5 միլիարդ մարդ, դեռ պետք է ընդունեն մեկ դեղաչափ:
 
Ինքնաոչնչացման այս ռազմավարությունը կյանքեր և նյութական միջոցներ կարժենա, վիրուսը կենթարկվի մուտացիայի, պատվաստանյութի ազդեցությունը կնվազի, կխարխլի համաշխարհային տնտեսության վերականգնումը։
 
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և ավելի քան 70 տարվա գործընկերներ, պետություններին կոչ են անում շրջահայացություն ցուցաբերել, պատվաստանյութերի կիրառման այնպիսի ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա կանխարգելել վիրուսի տարածումն ու վերջ դնել համավարակին։
 
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահության աշխատակիցները համավարակի առաջնագծում են եղել. պետք է նախ իրենք պաշտպանված լինեն, որպեսզի կարողանան պաշտպանել մեզ։
 
COVAX- ի մասնակից երկրներն արդեն իսկ պատրաստվում են պատվաստանյութերի  կիրառմանը: Առողջապահական աշխատողները վերապատրաստվել են, դեղաչափերի պահպանման համակարգերը (սառցային շղթաները) պատրաստ են: Սպասում են պատվաստանյութերի համաչափ և արդարացի բաշխմանը։
 
Բոլոր երկրներում 2021 թվականի առաջին 100 օրվա ընթացքում պատվաստանյութերի կիրառումը սկսելու համար անհրաժեշտ է ապահովել.

  • որ այն երկրները, որոնք պատվաստել են իրենց առողջապահության աշխատակիցներին և հիվանդության ռիսկի խմբում գտնվող բնակչությանը, COVAX նախաձեռնության միջոցով  պատվաստանութերը տրամադրեն այլ երկրներին, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան կիրառել դրանք:
  • որ COVAX նախաձեռնությունը լիովին ֆինանսավորվի՝  պատվաստանյութերի ստեղծման, արտադրության ու հավասար բաշխման համար, որպեսզի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն իրենց ֆինանսական և տեխնիկական միջոցներն օգտագործեն պատվաստանյութերը տեղակայելու և կիրառելու համար: Ամբողջական ֆինանսավորման դեպքում, COVAX-ում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց մինչև 166 ԱՄՆ դոլար եկամուտ կլինի:
  • որ պատվաստանյութերի արտադրողներն արդարացիորեն բաշխեն պատվաստանյութերի սահմանափակ քանակը. կարգավորումների և քաղաքականության վերանայման նպատակով ԱՀԿ-ին տրամադրեն արտադրության անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ որպես գերակա խնդիր, արագացնել և առավելագույնի հասցնել արտադրություն ու փոխանցել տեխնոլոգիան այլ արտադրողների, որոնք կարող են օգնել ընդլայնել գլոբալ հասանելիությունը։

Պատվաստանյութերի արտադրության ընդլայնման և առավել հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է նաև երկրների ղեկավարների աջակցությունը:
 
ՔՈՎԻԴ-19-ը ցույց տվեց, որ բոլորիս ճակատագրերը փոխկապակցված են: Հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել