Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|
13:25 - 12 փետրվարի, 2021

Հողեր են հանձնվում, իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանի տարածքը 29,800 ք/կմ-ից դառնա 24,000. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Երկիր հանձնելու, հողեր հանձնելու քաղաքականությունը շարունակվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Սյունիք այցերի և Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ դրոշներով և զենքերով տեղակայման մասին, որը նրա գնահատմամբ՝ այն եղել է երկկողմ համաձայնությամբ:

«Եթե անգամ առանց համաձայնության է եղել, նշանակում է, որ ադրբեջանցիներն այդպես ուր ասես կարող են գնալ Հայաստանի տարածքով, բնականաբար, ես ուզում եմ ասել, որ կապիտուլյացիան շարունակվում է և եթե իշխանությունը սա շարունակում է, ապա ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա: Այսինքն՝ ժողովուրդը պետք է այս իշխանության ընդդիմությունը դառնա և շատ արագ, որովհետև մենք հիմա չգիտենք Խորհրդային Հայաստանի 29,800 քառակուսի կմ-ից ինչքանն է մնացել, որևէ մեկը սա չի կարող ասել»,-ասաց նա:

Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման»՝ այսօր հրավիրված հանրահավաքի մասին՝ Մելքումյանը նշեց, որ այն հրատապ հավաք է լինելու, քանի որ ինչպես նոյեմբերի 9-ին հանրությունն ինքնաբուխ ոտքի ելավ, այնպես էլ հիմա, քանի որ ըստ երևույթին՝ նույն գործընթացն է տեղի ունենում, հողեր են հանձնվում: Ըստ նրա՝ նույնիսկ եղանակային պայմանների փոփոխություններից հետո կրկին տեղի են ունենալու GPS-ով գծանշումներ: «Հիմա մենք նստենք, սպասենք, որ ձյունը կգնա, Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կմ-ից կդառնա 24 հազար, սա նորմա՞լ է: Ես հասկանում եմ, որ այս հրատապությունը դրանով է պայմանավորված»:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել