tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ որոշումը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորումն իրականացնելու վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:
«Ես հստակեցրել եմ, որ երկրի հարավում արտակարգ իրավիճակի սահմանումն անհիմն է եղել: Հայտարարել եմ նաև, որ իմ ղեկավարած վարչակարգի քաղաքականությունը միտված է լինելու նրան, որ ամերիկացի հարկատուների վճարած գումարները չծախսվեն սահմանային պատ կառուցելու համար»,- հայտնել է Բայդենը:
comment.count (0)