Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին
22:39 - 04 փետրվարի, 2021

Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամներին՝ քննարկելով միության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։

Ողջունելով հյուրերին՝ Մ. Թանդիլյանը հույս է հայտնել, որ Հայ օգնության միության հետ հետագա համագործակցությունը կդառնա առարկայական՝ վերջիններիս կողմից արցախահայությանն առաջարկվող աջակցության համար ընտրվելով թիրախային խմբեր։

Հյուրերը նախարարին են ներկայացրել Արցախում իրականացվող ծրագրերի մանրամասները, համաձայնություն հայտնել առաջիկայում փոխգործակցել գործնական ծրագրերի շուրջ։
 
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանված արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի շրջանակներում կիրառել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել