Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել |hetq.am|
21:39 - 04 փետրվարի, 2021

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տերավերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։

Հիշեցնենք, Գևորգ  Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։

Հետագայում Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել