ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերը պետությունից ֆինանսավորում կստանան

 |armenpress.am|
21:00 - 03 փետրվարի, 2021

ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերը պետությունից ֆինանսավորում կստանան |armenpress.am|

armenpress.am:  «Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի կառավարությունը միջոցների կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստում:

Նախագծով նախատեսվում է ՀՅԴ-ին 2021թվականին ընդհանուր առմամբ հատկացնել 4 մլն 300 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝  5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ին 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին՝ 48 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել