«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք». Մխիթար Հայրապետյան |hetq.am|
15:45 - 01 փետրվարի, 2021

«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք». Մխիթար Հայրապետյան |hetq.am|

hetq.am։ «44-օրյա պատերազմը մեզ խորապես մտորելու, բայց նաեւ անհապաղ գործողությունների մղեց, եւ դրանով է պայմանավորված որոշումը՝ անցկացնել լսումներ ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով»»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ապագա անվտանգության համակարգում շատ կարեւոր է գիտության դերը, եւ պետք է գույքագրել համահայկական գիտական ներուժը, դրա պոտենցյալը, հասկանալու՝ ինչպես են այն օգտագործելու։ Հայրապետյանի խոսքով՝ գիտությունը հիմքն է անվտանգության, տնտեսության, առողջապահության, եւ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում։ «Այսօր բոլորիս խնդիրն է գտնել այն լուծումները որոնք հնարավորություն կտան ապագայում, հեռանկարում ունենալ ապահով, անվտանգ պետություն։ Տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը, որի նկատմամբ առհասարակ ոտնձգություն իրականացնելու պարագայում Հայաստանը կլինի ամենավերջին պետությունը, որ որեւէ մեկը նման դրսեւորումներով հանդես կգա, սակայն դրան հասնելու համար ունենք բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնենք ապագայի համար», - նշեց Մխիթար Հայրապետյանը։

Նա անդրադարձավ նաեւ բանակի արդիականացմանը, նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչպես աշխատել ապագայում։

«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք։ Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին ոլորտներում մենք պետք է լինենք ամբիցիոզ ու չվախենանք մեր սեփական երազանքներից, շարունակենք հավատալ, գործենք ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողանանք բանակն արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունի»,- նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ պետք է նաեւ հասկանալ, որն է լինելու փորձագիտական ընկերությունների դերը նոր տեսակի զինատեսակների ձեռքբերման գործում, ինչպես պետք է աշխատել պետության հետ եւ ինչ եզրակացություն պետք է տան այդ ընկերությունները՝ պետության նոր ձեռքբերելիք զինատեսակների մասին։

Ըստ Հայրապետյանի՝ պետք է լսել ոլորտի մասնագետների կարծիքը, դիրքորոշումը եւ դրա հիման վրա անել հետեւություններ եւ քայլեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել