Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել |armtimes.com|
14:11 - 29 հունվարի, 2021

Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է նոր նախագահի ընտրությանը։

Առաջադրվեց երկու թեկնածու։

Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը՝ հատկապես կարեւորելով նրա սկզբունքայնությունն ու արդյունավետ աշխատանքը։ Նա, ի դեպ, խոսքը սկսեց հետեւյալ նախաբանով՝ պատմելով, թե ինչպես է ծանոթի համար միջնորդել նախկին ուսանող Նավասարդյանին, բայց այդ երեխան այդպես էլ չի հաղթել նրա նախագահությամբ ակցկացված մրցույթում։

«Մինչ թեկնածությունը առաջադրելը՝ ես մի փոքր նախաբան ունեմ։ Մի օր մի բուհի դասախոսի՝ իրեն շատ մոտիկ բարեկամը՝ ոչ հարազատ, այլ խնամին, խնդրում է, որ դասախոսը միջամտի մրցույթին, որին պետք է մասնակցեր իր երեխան, քանի որ մրցույթի նախագահն այդ դասախոսի ուսանողն էր։ Դասախոսը հարցնում է՝ ինչպե՞ս միջամտեմ, բայց, ի վերջո, զանգ է տալիս իր ուսանողին, ասում՝ խնդրում եմ ուշադիր եղիր երեխային, բարեկամս է։ Ուսանողը ասում է՝ շատ լավ, բայց այդ երեխան մրցույթը չի անցնում։ Այդ սկզբունքային ուսանողը իմ նախկին ուսանողն էր՝ Նավասարդյան Հայկազը, իսկ այդ ոչ այդքան սկզբունքային դասախոսը՝ ես։

Ճիշտ է, այդ ժամանակ ես ամաչեցի իմ արածի համար, բայց շատ հարգեցի Նավասարդյան Հայկազին և հասկացա՝ ինչու է այդ դպրոցը տալիս շատ լավ շրջանավարտներ։ Այնքան՝ լավ, որ սկզբնական կիսամյակում մենք այդ ուսանողների հետ չգիտենք՝ ինչպես վարվել, որովհետև նրանք ամեն ինչ գիտեն եւ ձանձրանում են դասերին։ Ստիպված նրանց հետ լրացուցիչ ինչ-որ գործեր ենք անում, որպեսզի չհիասթափվեն համալսարանից»,- մասնավորապես նշեց Չուբարյանը։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

Նիստում 15 կողմ ձայնով որոշվեց քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի։ Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել