3 անգամ հայտնվում ենք իրավիճակում, երբ չգիտենք՝ ով պիտի կազմակերպի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ խորհրդի քարտուղար |news.am|
12:11 - 29 հունվարի, 2021

3 անգամ հայտնվում ենք իրավիճակում, երբ չգիտենք՝ ով պիտի կազմակերպի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ խորհրդի քարտուղար |news.am|

news.am: Մենք արդեն երրորդ անգամ ենք այս իրավիճակում հայտնվում, երբ չգիտենք, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի: Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը:

«Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, դա ռեալ հիմք չէ նիստ հրավիրելու համար: Ըստ կանոնադրության՝ նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի: 2020-ի օգոստոսի 25-ի նիստը հրավիրել է Գեւորգ Մուրադյանը, բայց նա նման լիազորություն ունե՞ր, թե չուներ: Հունվարի 22-ի նիստը ով է հրավիրել: Մենք 8 ամիս նախագահ չունենք եւ չգիտենք ինչ անել:

Մենք պետք է կարգավորում տանք, ո երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ կազմում այլեւս չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որ հաջորդ նիստի հրավիրման հետ կապված կասկածի տակ չդրվի խորհրդի նիստի օրինականությունը»,- ասաց նա:

Նշենք, որ այսօրվա նիստում Հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել