Ոչինչ չպիտի խնայենք ԶՈՒ մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար. ԱԺ նախագահ
12:22 - 28 հունվարի, 2021

Ոչինչ չպիտի խնայենք ԶՈՒ մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ:

«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը։ Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը։ Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը։
 
Միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների և հանուն Հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար։
 
Հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ,
 
մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից։
 
Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել