Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում |armenpress.am|
10:05 - 27 հունվարի, 2021

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք Է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա: Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում այս համաձայնությանն են եկել արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հրատապ լուծում Է պահանջում եւ պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված Է փաստաթղթում:

Նշվում Է, որ զրույցի ընթացքում Կան Գյոն Հվան Բլինկենին շնորհավորել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու առթիվ՝ նշելով, որ նա երկկողմ ռազմա-քաղական դաշինքի գործառման, ինչպես աեւ Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի խորն ըմբռնում ունի:

Նախարարները նաեւ պայմանավորվել են փոխգործակցել այնպիսի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսային համավարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել