«Իմ քայլը» Սահմանադրության փոփոխության հարցով այսօր ԱԺ-ում նիստ է հրավիրել |azatutyun.am|
13:50 - 26 հունվարի, 2021

«Իմ քայլը» Սահմանադրության փոփոխության հարցով այսօր ԱԺ-ում նիստ է հրավիրել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի լուծարել Ազգային ժողովն՝ առանց վարչապետի հրաժարականի։

Խմբակցությունն այս գաղափարը քննարկելու համար այսօր Ազգային ժողովում նիստ է հրավիրել։

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը նախքան նիստի մեկնարկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա դեռ գաղափար է, այսօր կքննարկեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։

Սահմանադրական փոփոխության այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն, իսկ խմբակցությունը նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո ունի 83 պատգամավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել