Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ |hetq.am|
19:57 - 22 հունվարի, 2021

Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:

Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ, այդ իսկ պատճառով էլ արդարադատության նախարարությունը վերը նշված փոփոխություններն է առաջարկում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել