Նախագահը ստորագրել է կուսակցությունների մասին օրենքը
11:37 - 20 հունվարի, 2021

Նախագահը ստորագրել է կուսակցությունների մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն դեկտեմբերի 29-ին արտահերթ նիստում 1 դեմ և 99 կողմ ձայներով ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել