Չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց. Զոհրաբյան |1lurer.am|
14:02 - 19 հունվարի, 2021

Չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց. Զոհրաբյան |1lurer.am|

1lurer.am: Ես միանում եմ Գագիկ Ծառուկյանի գնահատականին՝ Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում արած արտահայտության վերաբերյալ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Նշենք՝ Վազգեն Մանուկյանն իր և կողմնակիցների ճանապարհը փակած գյումրեցիներին «բոմժ» էր անվանել, որոնց, ըստ նրա, փող բաժանելու դիմաց ուղարկել էր իշխանությունը:

«Ես հասկանում եմ, որ էմոցիաները երբեմն այնպես են խտանում, և այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում: Մենք քաղաքական գործիչներ ենք և չպետք է տրվենք սադրանքների»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում, իհարկե, դժվար է պահպանել ինքնատիրապետումը: 

Հարցին՝ «ժեխ» բառն այլևս չե՞ք օգտագործելու, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ հրաժարվի «ժեխ» բառն օգտագործելուց, իմ ասածը բոլորովին այլ կոնտեքստով է եղել...»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում տարաձայնություններ կան Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ, Ն.Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ամբողջական տեղեկություն չունի, քանի որ ներկայումս զբաղված է ռազմագերիների խնդիրներով: Նա հորդորեց այդ հարցով դիմել խմբակցության քարտուղարին: Զոհրաբյանն ասաց, որ ինչ-ինչ հարցերի շուրջ ԲՀԿ-ն կարող է անհամաձայնություն ունենալ մյուս 16 կուսակցությունների հետ, բայց իրենց օրակարգը շարունակում է նույնը մնալ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել