ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեկ անձի մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|
17:57 - 11 հունվարի, 2021

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեկ անձի մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ 

Սիսակ Գաբրիելյանը քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել