Արոնյանն արագ շախմատի առցանց մրցաշարում 2-րդն էր |1lurer.am|
13:11 - 04 հունվարի, 2021

Արոնյանն արագ շախմատի առցանց մրցաշարում 2-րդն էր |1lurer.am|

1lurer.am: Արագ շախմատի Airthings Masters առցանց մրցաշարի եզրափակիչ 2-րդ մրցախաղում Լևոն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց ռևանշի հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ նախորդ օրը կրած պարտության դիմաց և լրացուցիչ մրցախաղում վճռելու գլխավոր մրցանակի՝ 60 հազար դոլար պարգևավճարի բախտը:

Առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի, իսկ 2-րդում Արոնյանը սևերով 62-րդ քայլին պարտություն կրեց: 3-րդ պարտիայում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, ինչն էլ վճռեց մրցակցության ելքը: Պայքարը դադարեցվեց, քանի որ նույնիսկ վերջին՝ 4-րդ պարտիայում հաղթելու դեպքում 2-րդ մրցախաղը կավարտվեր ոչ-ոքի: Իսկ Ռաջաբովը, շնորհիվ առաջին մրցախաղում տոնած հաղթանակի, արդեն դարձել էր մրցաշարի հաղթող:

Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ բավարարվելով 40 հազար դոլար պարգևավճարով: Ինչ խոսք, Ռաջաբովից կրած պարտությունը ցավալի է, սակայն ընդհանուր առմամբ Արոնյանն այս մրցաշարում շատ ավելի հաջող հանդես եկավ, քան Champions Chess Tour-ի նախորդ մրցաշարում, որում պայքարից դուրս էր մնացել քառորդ եզրափակչից՝ զիջելով Յան Նեպոմնյաշչնուն:
3-րդ տեղի համար պայքարում Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2-րդ մրցախաղում 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Դանիլ Դուբովին և արժանացավ 25 հազար դոլար պարգևավճարի: Նրանց առաջին մրցախաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2: Դուբովը կստանա 15 հազար դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել