Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ

 |armenpress.am|
12:24 - 28 դեկտեմբերի, 2020

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

Միջադեպի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատել չհաջողվեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել