Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը |hetq.am|
18:41 - 24 դեկտեմբերի, 2020

Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեջ:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Փարամազյանի կանչով, Քաջարանում վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են Փարամազյանն ու շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան։

Վերը նշված քրեական գործը դեռևս ամիսներ առաջ մեծ հնչեղություն էր ստացել։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել