Դուք թշնամուն հանձնել եք Սյունիքի ամենակարևոր բարձունքները, նոր պատերազմի դեպքում մենք կորցնելու ենք Սյունիքը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|
14:32 - 24 դեկտեմբերի, 2020

Դուք թշնամուն հանձնել եք Սյունիքի ամենակարևոր բարձունքները, նոր պատերազմի դեպքում մենք կորցնելու ենք Սյունիքը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց, որ տեսակցել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 8 զինծառայողներին:

«Այս պահին 8 զինվոր է մնացել, ովքեր սպիտակ ֆոսֆորից շատ ծանր այրվածքներ էին ստացել: Մեր բժիշկներն անում են առավելագույնը նրանց առողջացնելու համար,  բժշկական օգնությունը տրվում է պատշաճ մակարդակով: Միջազգային կառույցներն ինձնից խնդրել էին մանրամասն տեղեկատվություն սպիտակ ֆոսֆորի հետ կապված՝ ինչ հետևանքներ են ունեցել և այս պահին ինչ վիճակում են տղաները, ես քիչ առաջ ամբողջ տեղեկատվությունը փոխանցեցի միջազգային կառույցներին»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ Սյունիքի մարզի Որոտան համայնքի 12 տները Ադրբեջանին հանձնելու տեղեկությանը, որի մասին հայտարարել էր Գորիսի քաղաքապետը. «Պարոն Վաղարշակ Հարությունյան, գնացեք հիմա Սյունիք, ես ասում եմ որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, ով ամեն համայնքը անգիր գիտի: Դուք հանձնել եք թշնամուն Սյունիքի ամենակարևոր բարձունքները, հանձնել եք այնպիսի հատվածներ, որ, աստված մի արասցե, նոր պատերազմի դեպքում, իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ Թուրքիան իրականացնելու է մեծ թուրանի իր ծրագիրը, մենք կորցնելու ենք Սյունիքը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել