Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|
12:15 - 24 դեկտեմբերի, 2020

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին:

Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն  ասաց,  որ դատավոր Պապոյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը:

Ըստ փաստաբանի, այժմ Գորիսի քաղաքապետին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ․ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ին աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքում, քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ արեց հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել