Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|
16:11 - 22 դեկտեմբերի, 2020

Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում |fip.am|

fip.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի բնակիչներն իրեն տեղեկացրել են, որ համայնքն ադրբեջանցիների տարածքն է դառնալու․ պետք է հանձնել:

«Քիչ առաջ ինձ գրեցին Ճակատեն համայնքից, հիշեցնեմ որտեղ է Ճակատեն համայնքը, Շիկահողի կողքը՝ դեպի Մեղրի տանող ճանապարհը, բնակիչներն ասում են՝ հարգելի՛ գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն»,- հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։ 

Նշենք, որ Կապան խոշորացված համայնքն ընդգրկում է 38 բնակավայր, որոնց թվում է նաև Ճակատեն բնակավայրը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերքեց վերոնշյալ տեղեկությունը։ «Ոչ, նման հիմարություն ո՞վ է խոսել, բնակավայրի հանձնելու մասին տեղեկությունը սուտ է։ Գուցե գյուղացիները ահազանգել են, որովհետև անտենաներ կան, որոնք հանում են, դրանց հանելու մասին է երևի խոսքը, բայց բնակավայրը հանձնելու մասին խոսք չկա»,- ասաց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել