Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում |1lurer.am|
12:13 - 22 դեկտեմբերի, 2020

Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմանը, թե իր վատագույն երազում անգամ չէր պատկերացնի, որ Մելքոմ Մելքոմյանը կարող է լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ, Մելքոմյանը նշեց, որ քաղաքապետի տեղակալը համակարգում է մի քանի ոլորտ, և դժվար է պատկերացնել մարդու, որը կլինի այդ բոլոր ոլորտների մասնագետը:

«Իրականում պաշտոնը համնակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- նշեց Մելքոմյանը:

Մելքոմյանը նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ:

«Իրավաբանն ունի այնպիսի հմտություններ, որոնք այս բոլոր ոլորտներում կարևոր են և անհրաժեշտ»,-նշեց Մելքոմյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել