Բայդենը մտադիր է հրապարակայնորեն պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի |tert.am|
10:13 - 17 դեկտեմբերի, 2020

Բայդենը մտադիր է հրապարակայնորեն պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի |tert.am|

tert.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թիմն աշխատում է կորոնավիրուսի դեմ իր հրապարակային պատվաստումը կազմակերպելու ուղղությամբ: Համապատասխան հայտարարությունը դեմոկրատն արել է չորեքշաբթի իր կայքում հեռարձակվող մամուլի ասուլիսի ավարտից հետո, հաղորդում է CNN-ը։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Չէի ցանկանա մարդկանցից առաջ ընկնել, բայց նաև ուզում եմ ամերիկացիներին ցույց տալ, որ պատվաստանյութն անվտանգ է»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ «մտադիր է հրապարակային՝ բոլորի աչքի առաջ պատվաստվել»։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ «ուրախ կլինի» հրապարակայնորեն պատվաստվել, իսկ ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ABC հեռուստաընկերության եթերում վերջինիս խորհուրդ էր տվել պատվաստվել նախքան երդմնակալությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել