«ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը կբխի ամբողջ աշխարհի շահերից». Պուտինը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ |tert.am|
11:51 - 15 դեկտեմբերի, 2020

«ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը կբխի ամբողջ աշխարհի շահերից». Պուտինը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ |tert.am|

tert.am: Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտոնական Կրեմլի հաղորդագրությունը:

ՌԴ նախագահը Բայդենին հաջողություն է մաղթել իր նախագահության ընթացքում և ասել, որ պատրաստ է իր հետ փոխգործակցության և շփումների:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը և ԱՄՆ-ն, չնայած իրենց տարաձայնություններին, կարող են նպաստել աշխարհի բազմաթիվ խնդիրների լուծմանը», և ընդգծել՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի համագործակցությունը, հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա, կբխի նաև երկրների և ամբողջ աշխարհի շահերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել