Շվեդիան մտադիր է հրաժարվել կանխիկ դրամի շրջանառությունից՝ ստեղծելով կրոնի թվային համարժեքը․ Bloomberg |tert.am|
10:30 - 12 դեկտեմբերի, 2020

Շվեդիան մտադիր է հրաժարվել կանխիկ դրամի շրջանառությունից՝ ստեղծելով կրոնի թվային համարժեքը․ Bloomberg |tert.am|

tert.am: Շվեդիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել երկրում կանխիկ դրամի օգտագործումից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ այդ ուղղությամբ երկրում արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել․ մասնագետները սկսել են մշակել ազգային արժույթի՝ կրոնի թվային համարժեքը։

Հոդվածում նշվում է՝ այս սկանդինավյան երկիրը վերջին ժամանակաշրջանում ցուցաբերում է կանխիկի շրջանառության ամենացածր ցուցանիշն աշխարհում։ Մասնավորապես, երկրում կատարվող վճարումների ամբողջ ծավալի 10 տոկոսից քիչ մասն է կատարվում կանխիկ եղանակով։

Այս առնչությամբ ֆինանսների նախարար Պեր Բոլունդը հայտարարությամբ էր հանդես եկել, որի ընթացքում հայտնել էր մասշտաբային հետազոտության մեկնարկի մասին, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի նոյեմբերին։ Դրա արդյունքը կդառնա թվային կրոնի ստեղծումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել