Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|
12:17 - 11 դեկտեմբերի, 2020

Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ՝ պայքարն արդյունք տվել է կամ տալիս է, թե՝ ոչ, պայքարն ընթացքի մեջ է, առավել քան վստահ եմ, որ այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ փողոցում տարվող պայքարն արդյունք չի տալիս, ի՞նչ են պատրաստվում նրանք անել, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, այլ շարունակի վեց ամիս էլ ղեկավարել:

«Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են, որ Փաշինյանի մոտ ի վերջո հասունանա այն գիտակցությունը, որ իր հեռանալը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ իրենք բոլոր պլանները, ճանապարհային քարտեզներն ունեն:

«Բացառում ենք այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է ամիսներ շարունակ պաշտոնավորել: Քաղաքական ուժերի ու հանրային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանալու են, օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ մենք դրան հասնելու ենք»,- հավելեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել