Անհետ կորածների հարազատները փակ ռեժիմով հանդիպում են Գլխավոր շտաբի ներկայացուցչի հետ |news.am|
14:00 - 10 դեկտեմբերի, 2020

Անհետ կորածների հարազատները փակ ռեժիմով հանդիպում են Գլխավոր շտաբի ներկայացուցչի հետ |news.am|

news.am: Այս պահին Էջմիածնի զորամասում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ։ Հանդիպումը փակ է ընթանում, քանի որ ըստ Ասատրյանի՝ խոսակցության ընթացքում այնպիսի  տեղեկատվություն է փոխանակվելու, որը ցանկալի չէ հրապարակվի։

Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրեց դադարեցնել ուղիղ եթերները եւ ծնողներին հրավիրեղ ներս՝ զրուցելու։

Մի քանի ժամ է՝ ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները զորամասի դիմաց սպասում են այն պաշտոնյաններին, որոնք իրավասու կլինեն իրենց տեղեկություններ փոխանցել եւ ասել, թե ե՞րբ են սկսելու իրենց որդիների որոնողական աշխատանքերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել