ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|
11:01 - 10 դեկտեմբերի, 2020

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հարց է բարձրացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԱԺ նախագահին:

«Մեզ կիրազեկե՞ք՝ պետք է դատավորի ընտրություն տեղի ունենար, հարցը դուրս է եկել, մամուլի կողմից տեղեկություն կար, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել»,-հարցրել է նա:

Միրզոյանն արձագանքել է.

«ԲԴԽ նախագահն ինձ նամակ է գրել։ Այն երկար է, բայց կմեջբերեմ այն հատվածը, որը ներկայացնում է նամակի իմաստը. թեկնածուները տեղեկացվել են նիստի վերաբերյալ հեռախոսազանգով, ինչը պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել, մյուս կողմից նշվում է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ դատավորները պետք է խոսեն դատական համակարգի առջև ծառացած հարցերը լուծելու վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատավորների ծանրաբեռնվածությանը և այլնին, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ իրատեսական չէ այս խնդիրների շուրջ իրատեսական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այդ իսկ պատճառով ԲԴԽ նախագահն իր թեկնածուների հետ առաջարկում է հետաձգել հարցը: Մենք, իհարկե, ընդառաջում ենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել