Արցախի քաղաքացիների մուտքը Մատենադարան կլինի անվճար
21:51 - 09 դեկտեմբերի, 2020

Արցախի քաղաքացիների մուտքը Մատենադարան կլինի անվճար

Մատենադարանի տնօրինության որոշմամբ, 2020թ․ դեկտեմբերի 8-ից ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրվել է անվճար մուտքի իրավունք: Բոլոր քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Բացատրությունը ևս արցախցիների համար կկազմակերպվի անվճար:

«Ուրախ կլինենք ձեր այցելության համար»,-ասված է Մատենադարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել