Տիգրան Վիրաբյանը կազատվի քաղաքապետի տեղակալի պաշտոնից․ նա կստանձնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը
15:00 - 09 դեկտեմբերի, 2020

Տիգրան Վիրաբյանը կազատվի քաղաքապետի տեղակալի պաշտոնից․ նա կստանձնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել իրեն քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
 
«Հանրային հեռուստաընկերության տնօրենությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
 
Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:
 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել