Բայդենը հայտարարել է, թե խնդրելու է ամերիկացիներին դիմակ կրել իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում |azatutyun.am|
20:01 - 04 դեկտեմբերի, 2020

Բայդենը հայտարարել է, թե խնդրելու է ամերիկացիներին դիմակ կրել իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում |azatutyun.am|

azatutyun.am:Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե երդմնակալությունից հետո խնդրելու է ամերիկացիներին դիմակ կրել իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում՝ «կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»։

CNN-ին տված հարցազրույցում Բայդենը նաև խոստացել է պարտադիր դարձնել դիմակները ԱՄՆ դաշնային կառավարության բոլոր շենքերում։ «Դիմակները՝ պատվաստումներին զուգահեռ, թույլ կտան մեզ էապես նվազեցնել վարակի տարածումը», - ասել է դեմոկրատ Բայդենը, ով առաջիկա հունվարին պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի լիազորությունները։

Նահանգները կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրին է աշխարհում, որտեղ մինչ 14 միլիոն մարդ վարակվել է, 275 հազարը՝ մահացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել