Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել |hetq.am|
18:04 - 03 դեկտեմբերի, 2020

Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր որոշում, որով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և հարակից օրենքներում։ Մասնավորապես, բուհերի ռեկտորները, գիտական կազմակերպությունների տնօրենները նախատեսվող օրենքների փոփոխությամբ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։

Այս առիթով ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանի մամուլի ասուլիս էին հրավիրել։ Նրանք իրենց մտահոգություները հայտնեցին օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

«Այս մեծ փաթեթները և՛ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, և՛ Երևանի պետական համալսարանի կողմից կարելի է ասել զրո ուշադրության են առաջացել։ Որևիցէ փոփոխություն տեղի չի ունեցել, երկար ժամանակ ձգձգված մնացել է՝ առաջացնելով հանարային արդարացի ընդվուզմներ, և այսօր հապճեպ կարգով չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը։ Իրավիճակն ավելի վատանում է այդ նախագծի մեջ կատարված մի փոփոխության աարդյունքում, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարը իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը 5 տարի ժակետով»,- հայտնեց Մենուա Սողոմոնյանը։ 

Ըստ նրա՝ սրանով հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ և միանգամից նշանակել բուհի ռեկտոր․

«Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում և խախտում է»։

Վերջինիս խոսքով՝ այս օրենքի նախագիծը բուհերին կախման մեջ է դնում քաղաքական իշխանություններից, և նրանց փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջանալու են փոփոխություններ։

Ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի՝ օրենքի նախագիծը որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է։ 

«Հեղափոխությունից հետո մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ կլինեն բարեփոխումներ և մենք կունենանք բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության ողջամիտ մակարդակ։ Գործող և ներկայացված օրենքի նախագծով բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադմեիական ազատություն ունենալու հնարավորությունից»,- ասաց ռեկտորի թեկնածուն։

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը․

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել