Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները |armenpress.am|
11:09 - 26 նոյեմբերի, 2020

Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել Է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին եւ պահանջել վերանայել դրանք: Այդ մասին հաղորդել Է The Hill հրատարակությունը:

«Այդ ընտրություններում դեմոկրատները պարտվել են: Նրանք խարդախություն են արել: Դրանք եղել են կեղծված ընտրություններ»,-ասել Է Թրամփը մի խումբ հանրապետականների հետ Փենսիլվանիայում կազմակերպված հանդիպմանը:

«Մենք պետք Է շրջենք ընտրությունների արդյունքները»,-ասել Է Թրամփը, պնդելով, որ ինքը ապացույցներ ունի, որոնք անհրաժեշտ են քվեարկության արդյունքները փոխելու համար:

The Hill-ը հիշեցնում Է, որ մի շարք նահանգներում քվեարկության արդյունքները վերանայելու վերաբերյալ Թրամփի իրավաբանական թիմի ներկայացրած հայցերը մերժվել են եւ այդ նահանգներում ճանաչել դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել