Թրամփն իր վարչակազմին թույլ է տվել սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը |hetq.am|
22:47 - 24 նոյեմբերի, 2020

Թրամփն իր վարչակազմին թույլ է տվել սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ընդհանուր ծառայությունների վարչակազմի ղեկավար (GSA) Էմիլի Մերֆիին հանձնարարել է սկսել Ջո Բայդենի թիմին իրավասությունների փոխանցման գործընթացը։ Այդ մասին Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

Նա գրել է, որ Մերֆիին և իր թիմին խորհուրդ է տալիս «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հատկապես նախնական արձանագրությունների մասով»։ Թրամփը նաև ընդգծել է, որ այս ամենը չի նշանակում, թե ինքն ընդունում է ընտրությունների արդյունքները և պատրաստ է շարունակել պայքարը դատարաններում։ 

GSA-ի ղեկավարը Բայդենին տեղեկացրել է իշխանության փոխանցման գործընթացի մեկնարկի մասին։ Իր նամակում, որը հրապարակել է CNN-ը, Մերֆին ընդգծել է, որ Սպիտակ տունն իր վրա ճնշում չի գործադրել իրավասությունների փոխանցման գործընթացը հետաձգելու համար։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել