Ջո Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուների անունները |hetq.am|
21:21 - 24 նոյեմբերի, 2020

Ջո Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուների անունները |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ընտրված թեկնածու Ջոզեֆ Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուներին։ Ցանկը հրապարակվել է Բայդենի շտաբի պաշտոնական կայք էջում։

Նախատեսվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի Էվրիլ Հեյնսը, որը Բարաք Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա կլինի առաջին կինը, որը կգլխավորի ամերիկյան հետախուզությունը։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջարկվել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը։ 2015-2017 թվականներին նա եղել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալը։ 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում առաջադրվել է Ջեյք Սալիվանի թեկնածությունը։ Նա 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ավագ խորհրդականն է եղել։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին էլ առաջադրվել է Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի պաշտոնում։ Նախատեսվում է նաև, որ ներքին անվտանգության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ալեխանդոր Մայորկասը, որը 2013-2016 թվականներին եղել է ներքին անվտանգության նախարարի տեղակալ։ Նա կլինի առաջին լատինաամերիկացին, որը զբաղեցնելու է այդ պաշտոնը։ 

Գլխավոր գանձապետի պաշտոնում նույնպես առաջին անգամ կին կլինի։ Այդ պաշտոնին կնշանակվի Ջանեթ Ելենը, որն Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել