tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ծանուցում է ստացել իշխանությունը Ջո Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ և տեղեկացրել է նախարարության մակարդակով այդ ոլորտում աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ դաշնային կառավարությունում Ընդհանուր ծառայությունների վարչությունը փաստացիորեն դեմոկրատ թեկնածուին ճանաչէլ էր որպես ընտրությունների հաղթող և հայտարարել էր իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին:
«Նախարարությունը ծանուցագիր է ստացել առ այն, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն՝ Ընդհանուր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ և ծառայություններ է տրամադրել Բայդենի և Հարիսի անցումային շտաբներին: Մենք անմիջապես կսկսենք իրականացնել աջակցություն տրամադրելու մեր ծրագիրը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
comment.count (0)