Ամերիկացի կոնգրեսականները ԼՂ հարցով նամակ են հղել Բայդենին |shantnews.am|
09:25 - 13 նոյեմբերի, 2020

Ամերիկացի կոնգրեսականները ԼՂ հարցով նամակ են հղել Բայդենին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ խնդրի առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին:

«Ողջունելով խաղաղության հաստատումը՝ խորապես անհանգստացած ենք այս գործարքի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով։ Այն չի կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական ելքից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն վճռական գործեին։ Ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ հնարավորություն ունեք նոր քաղաքականություն որդեգրել տարածաշրջանում, որը վերստին կուղղորդի մեր արտաքին քաղաքականությունը դեպի ժողովրդավարություն, մարդու և ինքնորոշման իրավունքներ:

Կոնգրեսականներն ակնկալում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ քաղաքականության վերանայում, բացի այդ նշում, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի կապերը Հայաստանի հետ, կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով:

Նրանք նշում են, որ այս շաբաթ ձեռք բերված զինադադարը չի նպաստում հիմնական տարածքային վեճի կարգավորմանը կամ կայուն խաղաղության ապահովմանը։ ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ՝ ԼՂ ապագա կարգավիճակը սահմանելու այնպես, որ այն հանապատասխանի ինքնորոշման իրավունքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել