Բայդենը հայտնել է, թե ում կնշանակի Սպիտակ տան վարչակազմի ղեկավար |armenpress.am|
12:05 - 12 նոյեմբերի, 2020

Բայդենը հայտնել է, թե ում կնշանակի Սպիտակ տան վարչակազմի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Ջո Բայդենը, որը, ըստ նախնական տվյալների, հաղթանակ Է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, հայտարարել Է, որ Ռոն Քլայնին կնշանակի Սպիտակ տան վարչակազմի ղեկավար:

«Ռոնը ինձ համար անգին Է եղել երկար տարիներ, որ մենք միասին աշխատել ենք, այդ թվում՝ այն ժամանակ, երբ մենք ամերիկյան տնտեսությունը վատագույն ճգնաժամերից մեկից փրկել ենք 2009 թվականին եւ հետագայում հանրային առողջապահության ճգնաժամի դեմ ենք պայքարել 2014 թվականին»,-ասվում Է Բայդենի գրավոր հայտարարության մեջ:

2014 թվականի ճգնաժամ ասելով նա նկատի ունի Էբոլայի համաճարակն Աֆրիկայում: Քլայնը Բայդենի վարչակազմի ղեկավարն Է եղել նրա սենատոր եղած ժամանակ, հետագայում այդ նույն պաշտոնն Է զբաղեցրել Բայդենի՝ փոխնախագահ եղած ժամանակ: «Ես հույս ունեմ նրան (Բայդենին) եւ ընտրված փոխնախագահին (Քամալա Հարրիսին) օգնել՝ հավաքելու տաղանդավոր թիմ, որը կաշխատի Սպիտակ տանը:

Հարկ Է, որ մենք գործ ունենանք հավակնոտ օրակարգի հետ, որը փոփոխություններ կանի եւ կփորձի շտկել տարանջատումները մեր երկրում»,-իր հերթին հայտարարել Է Քլարկը: Բայդենը, ըստ նախնական տվյալների, հաղթանակ Է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պարտությունը չի ընդունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել