ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին
11:42 - 09 նոյեմբերի, 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում պատմական ընտրության առթիվ:

Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն և կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքն ու մեր երկու ժողովուրդներին»,-նշվում է նախագահի շնորհավորանքում:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին՝ մասնավորապես նշելով. «Դուք ոգեշնչել եք ոչ միայն ամերիկացիներին, այլև բոլորին ողջ աշխարհում»:

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ամրապնդել կապը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել