2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան
 |1lurer.am|
10:55 - 09 նոյեմբերի, 2020

2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան |1lurer.am|

1lurer.am: 2021-ի բյուջեն ձևավորվել է մինչև պատերազմական վիճակը՝ նկատի չառնելով ստեղծված իրավիճակը, սակայն բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև ռազմական գործողությունների հետևանքով կարիքի մեջ հայտնված նոր շահառուներին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:  

Նախարարը վստահեցրեց, որ բոլոր սոցիալական ծրագրերը գործելու են նաև հաջորդ տարի, ոչինչ չի կրճատվել, ֆինանսավորումը չի նվազել, ուստի կարող են աջակցել նաև նոր խմբերի: 

Զ.Բաթոյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է քննարկել նոր ծրագրեր, փոփոխությունների առաջարկներ, եթե դրա ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դրա անհրաժեշտությունը կառաջանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել