ՈՒԵՖԱ-ն «Քարաբախ»-ի մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից իրականացնելու իրավունքից |armenpress.am|
17:45 - 04 նոյեմբերի, 2020

ՈՒԵՖԱ-ն «Քարաբախ»-ի մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից իրականացնելու իրավունքից |armenpress.am|

armenpress.am: ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից:

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ` ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Նուրլան Իբրահիմովին զրկել ցանկացած ֆուտբոլային գործունեությունից՝ մինչև ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահության հանձնաժողովի նոր որոշումը գործի հետ կապված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել