Միքայել Մելքումյանի համոզմամբ` Արցախի անկախությունը ճանաչելու պատեհ պահն է |hetq.am|
14:26 - 13 հոկտեմբերի, 2020

Միքայել Մելքումյանի համոզմամբ` Արցախի անկախությունը ճանաչելու պատեհ պահն է |hetq.am|

hetq.am: Առաջիկա տասը օրում պետք է բոլոր ուժերը ներդնենք, որ որևէ երկիր Արցախի անկախությունը ճանաչի:

Այս մասին հոկտեմբերի 13-ին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն ընդգծեց` հոկտեմբերի 12-ին մինչ ուշ երեկո ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստ է ընթացել, որի ժամանակ թե հայկական և թե ադրբեջանական պատվիրակություններից վեցական անդամ ելույթ է ունեցել: Նրա խոսքով` հայկական պատվիրակությունների ելույթների հիմնական շեշտադրումն այն է եղել, որ պետք է դադարեցնել կրակը և անցնել խաղաղ բանակցությունների:

Պատգամավորի խոսքով` ԵԽ պատգամավորների ելույթների հիմնական շեշտադրումը եղել է Թուրքիայի բացահայտ մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին: Մեկ այլ բան է, երբ պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, բոլորովին այլ, երբ Թուրքիան է մտնում խաղի մեջ:

Կարդալ ավելին՝  hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել