Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, քննարկենք, թե որ պահն է այդ պատեհ պահը. Միքայել Մելքումյան |tert.am|
17:18 - 06 հոկտեմբերի, 2020

Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, քննարկենք, թե որ պահն է այդ պատեհ պահը. Միքայել Մելքումյան |tert.am|

tert.am: Ես առաջարկում եմ արագ տնտեսության կառուցվածքը դնենք ռազմական արդյունաբերության ռելսերի վրա, քանի որ այդտեղ անելիք կա, և ավելի մեծ գումարներ պետք է դնենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ պետք է մեր ուժերը ներդնենք, որ կանգնացնենք Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջան:

«Առաջին-երկրորդ օրը մենք այստեղ շատ ակտիվ խոսում էինք Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի և նրա անկախության ճանաչման մասին, հենց որ մի փոքր դադարում է, ասում ենք` լավ, դեռ փաստարկները բերենք, նոր: Ասենք, մի քանի օր հետո նորից եղավ, նորից կանգ ենք առնելու, ասենք` մի հատ հասկանանք` ինչ է լինելու: Այստեղ մենք չպետք է ավելորդ զգուշավորություն ցուցաբերենք, քննարկենք և համապատասխան որոշումը ընդունենք:

Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, քննարկենք, բոլոր փաստարկները բերենք, հասկանանք, թե որ պահն է այդ պատեհ պահը»,-ասաց նա և նշեց, որ բացառված չէ ամիսը մեկ անգամ, երեք ամիսը մեկ անգամ Ադրբեջանը կրկնի ագրեսիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել